ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական պարտքն աճել է 15 տոկոսով. Հայաստանը հատել է կարմիր գծի շեմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ տարում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 1 մլրդ 257 մլն դոլարով կամ 15.8%-ով։ Ըստ այդմ, 2021 թվականի տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 226 մլն ԱՄՆ դոլար։  Ընդ որում, ներքին պարտքն ավելի արագ և ավելի մեծ չափով է աճել, քան արտաքինը։

Այսպես, Հայաստանի արտաքին պարտքը, որի գերակշիռ մասը օտարեկրյա պետություններից ու կազմակերպություններից վերցրած վարկերն են,  կազմել է 6 մլրդ 643 մլն, որը 2020 թվականի վերջի համեմատ աճել է 583 մլն դոլարով կամ 9.6%-ով։ Արտաքին պարտքից 6 մլրդ 185 մլն դոլարը Կառավարության պարտքն է, որը մեկ տարում աճել է 585 մլն դոլարով կամ 10.5%-ով։

Ներքին պետական պարտքը 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 2 մլրդ 583 մլն ԱՄՆ դոլար՝ 2020 թվականի վերջի համեմատ աճելով 35.3%-ով կամ 674 մլն դոլարով։

Պետական պարտքի աճին զուգահեռ տարեցտարի մեծանում է նաև տոկոսավճարների չափը։ Սակայն  Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս