Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին շարունակական աջակցության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ տիրող իրադրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Հեռախոսազրույց եմ ունեցել Շառլ Միշելի հետ: Քննարկել ենք Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը և դրա դեէսկալացիան՝ գոյություն ունեցող բոլոր ձևաչափերի շրջանակում: Դիվանագիտական ջանքեր ենք գործադրում խաղաղության վերականգնման համար: Շարունակում ենք գործնական համագործակցությունը բոլոր ուղղություններով: Շնորհակալ եմ Եվրամիությանն Ուկրաինային ցուցաբերած շարունակական աջակցության համար»,- նշել է նա:




Լրահոս