Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Սիսիանի (Գորայքի հատված) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:




Լրահոս