Armenian text to speach

Կորեայի ձորի ճանապարհին փլուզման վտանգ կա․ երթևեկությունը դադարեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տ-6-18, /Տ-6-44/ Երևանի սահման տեղական նշանակության ճանապարհի 1-ին կմ-ի վերջնամասում (Կորեայի ձորի հատված) ճանապարհի հարակից շեպի հողագրունտի սահքի պատճառով առաջացել է փլուզման վտանգ։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Նշված հանգամանքով պայմանավորված, անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը։

Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։




Մամուլի Տեսություն

Լրահոս