ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեթամֆետամինի շրջանառության դեպք է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը: Տվյալն իրացնելու նպատակով նրանք համագործակցեցին Շենգավիթի ոստիկանների հետ: Փետրվարի 4-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց չորս տղամարդ, երեքը՝ Սևան քաղաքի, մեկը` Երևանի բնակիչ:

33-ամյա սևանցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե խողովակ` մոխրացած հետքերով, նաև պոլիէթիլենային տոպրակով մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված` մոտ հինգ գրամ: Մոխրացած հետքերով դեղահաբի մի սրվակ էլ հայտնաբերվեց 27-ամյա սևանցու խուզարկությամբ:
33-ամյա տղամարդը, որի խուզարկությամբ հայտնաբերվել էր մեթամֆետամինի նմանվող զանգվածը, ձերբակալվել է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննութուն, հանգամանքները պարզվում են:




Լրահոս