ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գողության ու թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021 թվականին Հայաստանում աճել է հանցագործությունների թիվը։ ArmLur.am-ը ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում  ՀՀ-ում գրանցվել է իրավախախտումների 30 հազար 245 դեպք՝ նախորդ տարվա 26 հազար 468-ի փոխարեն։ Ստացվում է, որ գրանցված իրավախախտումների թիվն ավելացել է 3777-ով կամ 14,2 %-ով։

Առավել աճել է գրանցված գողության, կաշառքի, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը։ Սպանության դեպքերն ավելացել են 10-ով, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՝ 12-ով։ Դրան զուգահեռ շուրջ 32 %-ով ավելացել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Ըստ Ոստիկանության տվյալների՝ 2021-ին տեղի է ունեցել պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության 1 դեպք։ Այստեղ խոսքը 2021-ի նոյեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքի մասին է, երբ սպանվեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը, Քանաքեռցի Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը և ևս 2 անձ։

Կաշառքի արձանագրված դեպքերն ավելացել են ավելի քան 50 %-ով, կեղծ փողեր պատրաստելու ու շրջանառելու դեպքեր՝ 119-ով, 83-ով նվազել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

Մանրամասները՝ տեձսանյութում




Լրահոս