Գողացել են արմավիրցու ցուլիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 11-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 10-ի ժամը 18.00-ից փետրվարի 11-ի ժամը 11.50-ն ընկած ժամանակահատվածում անասնագոմից երկու ցուլ են գողացել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 44-ամյա տղամարդը, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը: Կատարվում է քննություն։




Լրահոս