ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Արզաքանցյանին սնանկության են տանում. դիմում դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ փետրվարի 4-ին Սմբատ Նասիբյանը դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ սնակության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը Սմբատ Նասիբյանի դիմումը` Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունել է վարույթ:

Տիգրան Արզաքանցյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակվել Գևորգ Գևորգյանը: Նշենք, որ Տիգրան Արզաքանցյանին նաեւ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքն այն մասին, որ Տիգրան Արզաքանցյանը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ: Այս գործը դատարանում է եւ դեռեւս դատարանը վճիռ չի կայացրել:

Ք.Մ




Լրահոս