ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թոշակի անցած զինվորականին պարտադրում են լքել բնակարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում նախկին զինվորական Արտյուշ Դավթյանը հայտնեց, որ հայտնվել է խնդրի առաջ.

«1992 թվականից ծառայել եմ Հայոց բանակում եւ թոշակի եմ անցել: Ինձ ծառայության ժամանակ 1993 թվականին տրամադրել էին բնակարան, որպեսզի ե՛ւ ծառայեմ, ե՛ւ կարողանամ ընտանիքիս հետ ունենալ կացարան ապրելու համար: Հիմա անցել եմ թոշակի եւ ինձ ժամանակ են տվել լքել բնակարանը: Ո՞ւր գնամ , ի՞նչ անեմ, տանը ապրում ենք ես, կինս, դուստրս ամուսնու հետ եւ երեք երեխաները: Մեզ ասում են դուրս եկեք բնակարանից: Ողջ կյանքդ նվիրվես, ծառայես հայրենիքիդ եւ հիմա գան հանեն բնակարանից, ասեք՝ ինչ անեմ:

Ք.Մ.

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս