Սեպտեմբերի 24-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նա կալանավորվել է:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Սիսիանում նռնակով իրեն պայթեցրած զինվորի գործով կա մեկ կալանավորված: Նախաքննական մարմինը քննության ընթացքում պարզել է, որ զինվորին դրդել են ու հասցրել ինքնասպանության:




























