ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էջմիածնում իրականացվել է ուժեղացված ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Արմավիրի մարզային վարչությանը ենթակա մյուս տարածքային ստորաբաժանումների ծառայողները Էջմիածին քաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվեցին տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, մահակներ, դանակներ, էլեկտրահարող սարք և այլն: Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք. հայտնաբերվեցին ու առգրավվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բացահայտվեց նաև պետական-հասարակական ունեցվածքի գողության 1 դեպք։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս