Երկու ավտոբուսների վարորդները տուգանվել են 25.000-ական դրամի չափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է քաղաքային տրանսպորտը Մաշտոցի պողոտայում երթեւեկում հանդիպակաց գոտիով:

Մեր տեսանյութի հետքերով ՀՀ ոստիկանությունը ուսումնասիրություն էր իրականցրել՝ պարզելու դեպքի մանրամասները:

ArmLur.am-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին.

«Հանդիպակաց գոտիով երթևեկող, երկու ավտոբուսների վարորդները ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողների կողմից հայտնաբերվել են, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ և որոշում է կայացվել վերջիններիս ենթարկել վարչական պատասխանատվության 25000-ական դրամի չափով»:




Լրահոս