ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի օրակարգում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հարց . Ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Պատասխան․ Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։

Հարց. Արդյոք հավանական եք համարում Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից:

Պատասխան․ Նման հարց օրակարգում չկա:




Լրահոս