Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամաս կկառուցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի հատկացնել 31,800.0 հազ.դրամ՝ Լոռու մարզի Աշոտաբերդ համայնքում նոր բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքներն իրականացնելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Աշոտաբերդ թաղամասը կառուցվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո: Թաղամասում առկա են թվով 24 բազմաբնակարան փայտյա շենքեր՝ 296 բնակարաններով, որոնք շահագործման են հանձնվել 1989 թ.-ից և հատկացվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին:

Նախորդ տարիներին ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից հավաքագրված տվյալների համաձայն նշված բնակարաններից 126-ը սեփականաշնորհված բնակարաններ են, իսկ 170-ը՝ համայնքային սեփականությանություն հանդիսացող: Այդ շենքերի համար նախատեսված է եղել 25 տարվա շահագործման ժամկետ: Բացի այդ նշված շենքերի պահպանման համար պարտադիր պայման է հանդիսացել փայտյա կոնստրուկցիաների պաշտպանիչ միջոցառումների իրականացման աշխատանքների ապահովումը, որը չի կատարվել և տարիների շահագործման ընթացքում վերոհիշյալ շենքերի բնակարանները դարձել են բնակվելու համար ոչ պիտանի: Ըստ այդմ՝ վթարային այդ շենքերի բնակիչների կյանքի անվտանգության ապահովումը գնահատվում է որպես օրակարգային խնդիր:

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է 2022թ. Աշոտաբերդ համայնքում թվով 10 բազմաբնակարան նոր շենքերի կառուցման նախագծային աշխատանքների մեկնարկ և ֆինանսավորում, որը հիմք կհանդիսանա 2023 թ. շինարարական ծրագրի փուլային իրագործման համար:




Լրահոս