Օղու արտադրության ծավալները զգալի նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական օղու արտադրության ծավալները զգալի նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, մեկ տարվա ընթացքում օղու արտադրության ծավալները պակասել են 14 տոկոսով: Armlur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում մեր հանրապետությունում արտադրվել է 4 մլն 272 հազար լիտր 400 լիտր օղի: Մինչդեռ 2020 թվականին արտադրված օղին կազմել է 4 մլն 969 հազար 800 լիտր օղի:
Բայց մյուս կողմից, նկատենք, որ այսօր հայաստանյան սուպերմարկետներում, խանութներում հիմնականում վաճառվում են ավելի շատ ռուսական, բելառուսական արտադրության օղի: Հայկական արտադրության օղի առեւտրի կետերում քիչ կարող ենք հանդիպել: Բայց նկատենք, որ շատերը հիմնականում նախընտրում են սպառել ինքնաշեն օղի, որը բավականին թանկ է: Իսկ տեղական օղին դրսից բերվող օղու հետ կարող է մրցել միայն ցածր գների պատճառով: Մյուս կողմից, արձանագրենք, որ ակցիզների սպասվող բարձրացումը բերելու է օղու գների աճին:

Հայաստանում ոգելից խմիչքների արտադրության ոլորտում կոնյակն առաջատար է: Պաշտոնական տվյալներով, հայրենական կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են 19.2 տոկոսով. 2021 թվականին արտադրվել է 46 մլն 696 հազար 300 լիտր կոնյակ, 2020 թվականի 39 մլն 191 հազար լիտրի դիմաց:




Լրահոս