ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 մլն. դրամի եկամուտ. 800 հազար դրամի նվեր. որքան ունեցվածք ունի Էդուարդ Աղաջանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի իրադրությունն սպառնում Է համաշխարհային պարենային ճգնաժամ առաջացնել արդեն այս տարի: Այս մասին գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորսմանդիին. «Միջերկրածովյան շրջանում գտնվում են բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից եւ Ուկրաինայից ցորենի արտահանումից: Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ժամանակավոր արգելք է կիրառելու հացահատիկի ու շաքարավազի արտահանման վրա։
Ողջ աշխարհը մտահոգված է, գերհզոր պետությունները համաշխարհային սով են կանխատեսում, բայց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը չի հասկանում, թե ինչու է լրագրողական համայնքը սևեռված հացահատիկի խնդրի վրա»:

Աղաջանյանի այս հայտարարության հետքերով, ArmLur.am-ը ուսումնասիրեց պատգամավորի ներկայացրած հայտարարագրերը: Այսպես, Էդուարդ Աղաջանյանի 2018 թվականի վերաբերյալ ներկայացրած հայտարարագրում նշված է, որ ունի 1476 եվրոյի չափով փոխառություն: Նրա դրամական միջոցները 2018 թվականի վերջին կազմել են 8 մլն 740 հազար դրամ, 235 դոլար եւ 1509 եվրո:
Իսկ ստացած եկամուտը կազմել է 11 մլն 63 հազար դրամ, որից 10 մլն 43 հազար դրամը կազմել է աշխատավարձը, այսինքն՝ ամսական աշխատավարձը մոտ 837 հազար դրամ է եղել: Ավելին 800 հազար դրամ նա նվեր է ստացել, թե ումից, ինչ առիթով, հայտարարագրում նշված չէ: Իսկ ստացած «այլ եկամուտը»կազմել է 200 հազար դրամ:

Նշենք, որ 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ Աղաջանյանը Երեւանի Կենտրոն վարչական շրջանում ունի մեկ բնակարան եւ Նոյեմբերյան համայնքում՝ մեկ հողամաս: Ի դեպ, տեղեկացնենք, որ Աղաջանյանը բնակարանը նվեր ստացել է 2001 թվականին: Նշենք, որ 2019-ին նա վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր:

Բացի այս, Աղաջանյանն ունի նաեւ երկու՝ «Nissan» եւ «Mazda» մակնիշի ավտոմեքենաներ: 2019-ի սկզբին բանկային հաշիվներին Աղաջանյանն ունեցել է 8 մլն դրամ, որը տարեվերջին դարձել է 209 դրամ, 2 դոլար: Կանխիկ դրամ Աղաջանյանն ունեցել է 300 հազար դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2019 թվականին նա ստացել է ամսական 1 մլն 583 հազար դրամի չափով աշխատավարձ: Բացի այս նա բանկերից մեկից ստացել է 132 հազար դրամ փոխառություն:
Եւ որպեսզի Աղաջանյանը հասկանա, տեղեկացնենք, որ Հայաստանը ցորենի պաշարի առյուծի բաժինը հիմնականում ներկրում է Ռուսաստանից: Ըստ Hetq.am-ի՝ 2020 թվականին, ընդհանուր առմամբ, Հայաստանը ներմուծել է 350 հազար տոննա ցորեն՝ 72 մլն դոլարի, որի 99%-ը Ռուսաստանից է, մնացած փոքր մասը՝ Վրաստանից։ Հուսանք՝ պատգամավորը հիմա կհասկանա հարցի լրությունը:

Ս.Հ.




Լրահոս