Armenian text to speach

Էդուարդ Աղաջանյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու Սոնա Ղազարյանը կգործուղվեն Լիտվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու Սոնա Ղազարյանը դեկտեմբերի 13-16-ը աշխատանքային այցով կմեկնեն Լիտվա՝ Վիլնյուս։

Համապատասխան կարգադրությունը նոյեմբերի 26-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորները Լիտվա են մեկնելու Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի շրջանակում։

Պատվիրակությունը գլխավորելու է բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Կազմում են նաև խմբի անդամներ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Նրանց կուղեկցի բարեկամական խմբի քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանը։

Ուշագրավ է, որ գործուղման ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը վճարվելու են ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին հատկացված միջոցներից՝ փաստացի կատարված ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս