Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին, ժամը 06.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 22.30-ին, «Շևրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Կիա» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ. չորս ուղևոր և «Հունդաիի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 41-րդ կմ-ին՝ Ավշար գյուղի հատվածում, իրար են «ՎԱԶ-21014» և «ՎԱԶ-21011» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի վարորդը և «ՎԱԶ-21011»-ի երկու ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Շեվրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Հովտաշատ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 08.05-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Մաշտոց-Սպանդարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 10.50-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 14-րդ կմ-ին՝ թունելի մեջ, կողաշրջվել է. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Լոռու մարզի Սարչապետ գյուղում իրար են բախվել «Մերսեդես C» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 18-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




Լրահոս