Որ աուդիտորական ընկերություններն են ստուգելու կուսակցությունների ֆինանսական ծախսերը. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է նոր նախագիծ՝ «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» անվամբ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել սահմանելու կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտն իրականացնող աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հանրային քննարկման են ներկայացվել ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցում նախատեսված են կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի, գույքի, ինչպես նաև պարտավորությունների մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգին վերաբերող մի շարք օրենսդրական փոփոխություններ:

Ն.Հ.




Լրահոս