![](https://armlur.am/wp-content/uploads/2022/03/1313717.thumb_.jpg)
Մոսկվան կապի մեջ է կողմերի հետ և կոչ է անում ինչքան հնարավոր է շուտ լուծում գտնել՝ Արցախ գազի մատակարարման հարցում։
Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համապատասխան աշխատանքներն արվում են ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ՌԴ էներգետիկայի նախարարության ու Գազպրոմի մասնակցությամբ։ Չի կարելի խորացնել առանց այն էլ դժվարին հումանիտար իրավիճակը, բնակիչները չպետք է տուժեն», – նշել է նա։