ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 33 պատգամավորների նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 1-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է:

Օրակարգում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։

«Ներկայացվող նախագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, կամ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2021 թ․ ընթացքում 45 համայնքում անցկացվեցին ընտրություններ, սակայն մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի ընտրության գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվեց, ինչը բացասական անդրադարձ ունեցավ, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է ունենալ համայնքների բնականոն կյանքի եւ բնակչության սպասարկման վրա։

Նախագիծը համարվել է հրատապ, ինչը նշանակում է, որ 24 ժամով երկրորդ ընթերցման է դրվելու:

Մամուլն արդեն այս նախագիծն անվանել է ՏԻՄ-երը զավթելու նախագիծ:




Լրահոս