Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վիրահատվել է: Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել «Ինստագրամ»-ի իր էջում: Լուսանկարը հրապարակել է նաև ՀՖՖ-ն:
Մեր ընտրանու ավագը վնասվածք էր ստացել Նորվեգիայի դեմ Օսլոյում կայացած ընկերական խաղում:
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
Հիշեցնենք՝ Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականը 9-0 հաշվով խոշոր պարտություն էր կրել: