Հայտարարվել է ուսումնական տագնապ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

N զորամիավորումում ապրիլի 1-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի հանգույցներ։

Անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ստուգվել են մարտական իրավիճակում՝ կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում սպաների գործողությունները, կատարելագործվել մարտի վարման ընթացքում արագ և  նպատակային որոշումների կայացման ունակությունները։




Լրահոս