Սպառնացել են սպանել Վլադիմիր Ժիրինովսկուն և մի քանի այլ պատգամավորների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախական «Վետերանների միություն» լազմակերպության նախագահ եւ չգրանցված «Յոլ Թիփերի» կուսակցության առաջնորդ Մուրադ Մուհամմեդջանովն ու Նուրջան Ալթաեւը սպառնացել են սպանել Ռուսաստանի Պետդումայի մի քանի պատգամավորների, այդ թվում՝ Վլադիմիր Ժիրինովսկուն, Պավել Շպերովին, Վյաչեսլավ Նիկոնովին եւ այլոց՝ Ղազախստան պետության տարածքի հանդեպ ոտնձգություններ իրականացնելու համար։

Տարածված տեսաուղերձում ասվում է, որ ռուս քաղաքական գործիչները վաղուց են կեղտոտ մտադրություններ հասունացնում Ղազախստանը գրավելու եւ ի բնե ղազախական տարածքները Ղազախստանից պոկելու եւ Ռուսաստանին միացնելու մասին։ Սպառնալիքներ են հնչեցվել նաեւ «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության հասցեին, որոնք բողոքել էին Ղազախստանի նախագահին, որ ռուսների իրավունքները այդ երկրում սկսել են խախտվել։




Լրահոս