Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ մեկնող ուղևորները կկարողանան Duty Free-ից առեւտուր անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ Ռուսաստանից մեկնող ուղեւորները հնարավորություն կունենան գնումներ անել անմաքս առեւտրի խանութներում։ Դաշնային մաքսային ծառայությունը և արդյունաբերության և առևտրի նախարարությունը դրական կարծիք են հայտնել այն բիզնես առաջարկի վերաբերյալ, որը թույլ է տալիս Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ մեկնող ուղևորներին Duty Free-ում առեւտուր անել։

Այս մասին գրում է «Ведомости» թերթը՝ վկայակոչելով ՌԴ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

Տեղեկացնենք, որ դեռեւս 2019 թվականին ԵԱՏՄ-ում ուժի մեջ էր մտել նորմ, որը թույլ էր տալիս ներմիութենական ուղևորներին գնումներ կատարել անմաքս խանութներից՝ մեկնելով միության այլ երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից։ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը թույլ է տալիս անհատներին, ովքեր մուտք են գործում և դուրս են գալիս Միության մի երկրից մյուսը, գնել անմաքս ապրանքներ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը պարունակում է «սխալ ձևակերպում», որը բացառում է Ռուսաստանից մեկնող ներմիութենական ուղևորներին անմաքս ապրանքներ վաճառելու հնարավորությունը: Այս մասին նշված է Դաշնային մաքսային ծառայության՝ կառավարությանն ուղղված պատասխանի մեջ:

Ս.Հ.




Լրահոս