Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մակրոտնտեսության և ինտեգրման հարցերով կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևը հանդիպել է Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի (ԷԿՈՎԱՍ) հանձնաժողովի նախագահ Բիրամ Դիոպի հետ։
«ԵԱՏՄ-ի փորձը կարող է գործնական հետաքրքրություն ներկայացնել ԷԿՈՎԱՍ-ի համար՝ հաշվի առնելով կազմակերպության ռազմավարական փաստաթղթերում ամրագրված առանցքային նպատակները։ Մեր հերթին պատրաստ ենք ուսումնասիրել ԷԿՈՎԱՍ-ի փորձը՝ Միության շրջանակում ինտեգրման զարգացմանն ուղղված մեր աշխատանքի ընթացքում», – ընդգծել է ԵՏՀ ներկայացուցիչը։
Բիրամ Դիոպը ներկայացրել է ԷԿՈՎԱՍ-ի զարգացման հիմնական առաջնահերթությունները և նշել ԵԱՏՄ անդամ երկրների հետ հնարավոր համագործակցության ոլորտները։ Դրանց թվում են ենթակառուցվածքների զարգացումը, պարենային ապահովվածությունը, թվայնացումը և ներառական զարգացումը։
Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքային շփումները և ուսումնասիրել համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունը՝ ԵԱՏՄ և ԷԿՈՎԱՍ անդամ երկրների տարածքում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունների մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։




























