Եվրոպական 10 երկրներ որոշել են ռուսական գազի համար վճարել ռուբլով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական 10 երկրներ, որոնք գնում են ռուսական գազը Եվրոպայից, արդեն հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»՝ էներգակիրների մատակարարումների դիմաց ռուբլով վճարելու համար։ Այս մասին հայտնի է դարձել Bloomberg գործակալությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես Bloomberg-ին պարզաբանել է «Գազպրոմին» մոտ կանգնած աղբյուրը, այս պահին 21 պետություններից տասը, որոնք նախկինում ընդգրկված էին Մոսկվայի կողմից «անբարյացակամ» երկրների ցուցակում, որոշել են բացել հաշիվները։ Չորս գնորդ արդեն վճարել է։

Ավելի վաղ՝ ապրիլին, հաղորդվել էր, որ Ավստրիան և Հունգարիան պայմանավորվել են ռուսական վառելիքի դիմաց վճարել ռուբլով։ Նշվել է նաև, որ ապրիլի 26-ին «Գազպրոմը» դադարեցրել է մատակարարումները Լեհաստան և Բուլղարիա, քանի որ այդ երկրները հրաժարվել են վճարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատված նոր կանոններով։

Մարտի 23-ին Պուտինը պահանջել է հրատապ փոփոխություններ կատարել «անբարյացակամ» երկրների հետ գործող գազային պայմանագրերում և դրանք փոխանցել ռուբլու վճարման ձևին։ Մարտի 31-ին հրապարակված հրամանագրի համաձայն՝ «Գազպրոմի» գործընկերներին խնդրել են «Գազպրոմբանկում» բացել արժութային և ռուբլու հաշիվներ, որպեսզի այն մուտքային եվրոն կամ դոլարը փոխարկի ռուբլու, որից հետո միջոցները փոխանցվեն մատակարարին։




Լրահոս