Խանութի մոտից մեքենան փախցրած երիտասարդը 24-ամյա ուջանցի էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.00-ի սահմաններում Ուջան գյուղի թունաքիմիկատների խանութի մոտից գողացել են իր «ՎԱԶ -2109»-ը և շարժվել Աշտարակ քաղաքի ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Աշտարակի ոստիկանները Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում հայտնաբերել և, փախցրած մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել Ուջան գյուղի 24-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս