![](https://armlur.am/wp-content/uploads/2022/05/makron.jpg)
ԵՄ-ն պետք է ուկրաինական հակամարտությունում հրադադարի հասնի` թույլ չտալով, որ հակամարտությունն ընդլայնվի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ խաղաղության շուրջ համաձայնության գալ՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի մասնակցությամբ։