
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նորեկ Եկատերինա Սվիչևան մեր եռագույնի ներքո իր առաջին մենամարտն ավարտեց հաղթանակով: Թուրքիայում ընթացող աշխարհի առաջնության առաջին մենամարտում 54 կգ քաշային մարզուհին մրցեց Ուկրաինան ներկայացնող Սվետլանա Ումանսկայի հետ ու վստահ հաղթանակ տոնեց:
Մեր մարզիկներից իրենց առաջին մենամարտերը հաղթանակով են ավարտել նաև Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը: