
Մայիսի 13-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Անցկացվել է շարային ստուգատես, ստուգվել են հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը։ Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: