ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջիկա օրերին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը. Միշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ամփոփել է կիրակի Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Իր հայտարարությունում, որը տեղակայվել է Եվրախորհրդի կայքում, Միշելը Բրյուսելում անցկացված քննարկումներն անվանել է անկեղծ եւ արդյունավետ։

«Մենք դիտարկեցինք հարցերի ողջ համալիրը։ Մենք մանրամասն քննարկեցինք հումանիտար հարցերը, այդ թվում ականազերծումը, գերիների ազատ արձակման եւ անհետ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերը»,- նշել է նա։

Եվրախորհրդի նախագահը տեղեկացրել է, որ «առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը, կդիտարկվեն սահմանագծման հետ կապված բոլոր հարցերը եւ թե ինչպես ամենից լավ ապահովել կայուն իրավիճակ»։

«Քննարկումը բաց էր և արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննարկեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը և անհետ կորածների ճակատագրերը: Հետևյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը», – ասաց Միշելը:

Նրա խոսքով՝ ղեկավարները պայմանավորվել են սկսել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը։

«Նրանք համաձայնեցրել են արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջեւ տարանցումը կարգավորող սկզբունքները, ինչպես նաեւ միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցային ենթակառուցվածքով։ Մասնավորապես, նրանք պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, հողօգտագործման սկզբունքների, ինչպես նաեւ մաքսային կանոնների շուրջ՝ միջազգային փոխադրումների համատեքստում։ Առաջիկա օրերին փոխվարչապետերը կշարունակեն այս աշխատանքը»,- ասել է նա։

Եվրախորհրդի նախագահը նաեւ նշել է, որ ԵՄ-ը երկու կողմերի հետ միասին առաջ կտանի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքը, որը կփորձի աջակցել տնտեսական զարգացմանը՝ ի բարօրություն երկու երկրների եւ նրանց բնակչության։

«Ես նաեւ ընդգծել եմ երկարատեւ կայուն խաղաղությանը բնակչությանը պատրաստելու կարեւորությունը։ Եվրախորհուրդը պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք սերտ շփում պահպանել եւ նորից կհանդիպենք նույն ձեւաչափով հուլիս-օգոստոսին»,- ամփոփել է Միշելը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս