Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Բաքվի և Երևանի հետ, սակայն Նյու Դելին նաև մտահոգված է պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբ:

Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Հնդկաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց բացի դրանից, մենք նաև իրականացնում ենք պաշտպանական արտահանման խթանման Հնդկաստանի քաղաքականությունը»,- ասել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որիրենք չեն կարող ձեռքերը ծալած նստել, քանի դեռ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին։ Ըստ Ալիևի, թվարկված երկրները դա անում են բացահայտ և ցուցադրաբար և նույնիսկ փորձում են դրանքվ ինչ-որ բան ապացուցել Բաքվին։




Լրահոս