ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

 

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 51 տան դիմաց՝ ավտոմեքենայի տակ, քաղաքացի է մնացել, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչպիսի իրավական հետեւանքներ է առաջացնում ամուսնալուծության պետական գրանցումը: Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Հրանուշ Հայթայան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնալուծության պետական գրանցմամբ ամուսինների միջեւ դադարում են ամուսնական հարաբերություններից ծագող բոլոր պարտավորությունները: Ամուսնության պետական գրանցման ժամանակ իր ազգանունը փոխած ամուսինն իրավասու է ամուսնալուծությունից հետո պահպանել այդ ազգանունը կամ իր ցանկությամբ ամուսնալուծության պետական գրանցումից հետո ստանալ իր մինչամուսնական ազգանունը։ Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ, ամուսնալուծության պետական գրանցումը ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը՝ լրացուցիչ վճար 100.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ովքեր ունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք:

Վահագն Մինասյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն այն անձինք, որոնք հաշմանդամ են դարձել`

1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով՝ անկախ աշխատանքային ստաժից,

2) ընդհանուր հիվանդության, մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների հետեւանքով, եթե հաշմանդամություն սահմանելու ժամանակ ունեցել են հետեւյալ աշխատանքային ստաժը՝

տարիքային խումբը/ աշխատանքային uտաժը` օրացուցային տարիներով

մինչեւ 23  2 տարի

23-ից մինչեւ 26 3 տարի

26-ից մինչեւ 29  4 տարի

29-ից մինչեւ 32  5 տարի

32-ից մինչեւ 35  6 տարի

35-ից մինչեւ 38  7 տարի

38-ից մինչեւ 41  8 տարի

41-ից մինչեւ 44  9 տարի

44-ից բարձր 10 տարի:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի իրավունք չունեցող հաշմանդամներին նշանակվում է հաշմանդամության նպաստ:

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մինչեւ կենսաթոշակառուի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

 

 

 

 

 




Լրահոս