
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին դարձել է կուսակցության նոր նախագահ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պետդումայի պատգամավորն ընտրվել է կուսակցական բարձրագույն պաշտոնում՝ ուրբաթ օրը Մոսկվայում կայացած համագումարի ժամանակ անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում։
Ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Սլուցկին ընտրվել էր Պետդումայում Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար։ Խմբակցության առաջին հանդիպումը կայացել է մայիսի 17-ին՝ կուսակցության առաջնորդ, հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու մահից հետո։