FLYONE ARMENIA-ն վերսկսում է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան – Լիոն – Երևան, Երևան – Փարիզ – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը:

Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Երևան – Փարիզ – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:




Լրահոս