ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մա՛մ ջան, կլսես տղուդ մասին, կհպարտանաս». մայիսի 28-ին հերոս Նարեկ Աղոյանը դարձավ 21 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 28֊ը` Հայաստանի առաջին Հանրապետության անկախության տոնը, եւս մեկ անգամ կարեւորվեց 44֊օրյա Արցախյան երկրորդ պատերազմի անմահ հերոս Նարեկ Աղոյանի ծնունդով։ Նարեկին օրվա կապակցությամբ շնորհավորելու ու նրա հիշատակի առթիվ խաչքարի բացմանը ներկա էին նրա մարտական ընկերներն ու ծառայակիցները, հարազատներն ու նրա սխրանքը գնահատողները։

Նշենք, որ Կրտսեր սերժանտ, «Մարտական ծառայության» մեդալակիր Նարեկ Ջիվանի Աղոյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 28-ին Վարդենիս քաղաքում, սակայն Նարեկի ողջ մանկությունն ու պատանեկությունն անցել է Երեւանում: Դեռ փոքր տարիքից աչքի էր ընկնում իր խիզախ ու համառ բնավորությամբ: 2019 թվականին մեկնել է ծառայության նախ Գյումրիում, ապա տեղափոխվել է Ջաբրայիլ: Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում:

Զոհվել է հոկտեմբերի 6-ին թեժ մարտերից մեկի ժամանակ, սակայն ընտանիքի հերոսին կարողացել է միայն հուղարկավորել օգոստոսի 19-ին՝ Եռաբլուրում: Նարեկը, երբ վերջին անգամ խոսել էր մոր հետ ասել էր․«Մա՛մ ջան, կլսես տղուդ մասին, կհպարտանաս»։ Այդպես էլ եղավ։ Նա դարձավ բոլորիս հպարտությունն ու հերոսը։

Մանրամասներ՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս