Ազգային ժողովը 2.7 մլն դրամի կոնյակ է գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանը 72 շիշ 20 տարեկան կոնյակ է գնել: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ ազգային Ժողովը կոնյակի ձեռքբերման համար պայմանագիր կնքել է «Վինո Վինո» ընկերության հետ՝ հունիսի 3-ին եւ յուրաքանչյուր կոնյակի համար վճարել է 37 հազար 880 դրամ: Այսինքն 72 շիշ կոնյակի համար խորհրդարանը պետական միջոցներից ծախսել է 2 մլն 727 հազար 360 դրամ գումար:

Ի դեպ, տեղեկացնենք, որ «Նաիրի» կոնյակների հնեցումը 20 տարի է, տարողությունը՝ 0.7 լիտր:

Ս.Հ.




Լրահոս