Հայաստանում սուր շնչառական վարակները չեն նահանջել: Ըստ մասնագետների՝ մեր երկիրը գտնվում է սեզոնային սուր շնչառական վարակների ակտիվության շրջանում, որոնց համար խոցելի խումբ են համարվում երեխաները:
Մուրացան համալսարանական հիվանդանոց մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի խոսքով, վերջին ամիսներին ակտիվությունը պահպանվում է բարձր մակարդակի վրա, որը կապված է շնչառական խնդիրներով հիվանդների բավական արտահայտված հոսքի հետ:
Մասնագետից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված սուր շնչառական վարակների տարածվածությունը հենց այս սեզոնին:
Մասնագետը հորդորեց ջերմիջեցնողներն անկանոն չօգտագործել: Նրա խոսքով, պետք է օգտագործել տարիքին եւ մարմնի զանգվածին համապատասխան մանկական օշարակներ կամ մոմիկներ: Ընդ որում՝ պետք չէ անցնել թուլյլատրված չափաքանակը:
Մուրացան համալսարանական հիվանդանոց մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի խոսքով այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ այս երեխաների շերտը որոնք չէին շփվել այս վիրուսների հետ շփվեն ձեռք բերեն կայուն հակամարմիններ, իմունիտետ ձեւավորվի այս վիրուսների նկատմամաբ եւ հիվանդացությունը կիջնի:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե մինչեւ երբ է շարունակվելու այս վիճակը:
Ս.Հ.
Հ. Հ.