Հունիսի 13-ին կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Սիրված դերասանի մահը մեծ վիշտ է պատճառել հայ ժողովրդին եւ նրա կոլեգաներին : Վերջիններս ցավակցական խոսքեր են հղել նրա հիշատակին:
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Մկրտիչ Ազրումանյան. «Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Ռաֆայել Արտյոմովիչ»:
Երգչուհի Գաբի Գալոյան. «Արտիստ ասելիս առաջին պատկերը որ միշտ եկել է մտքիս Չապլինն ու Քոթանջյանն էին )) … հանգչիր խաղաղությամբ վարպետ ջան…:
ՀՀ վաստակավոր Արա Գեւորգյան. «Շատ ափսոս, Աստված հոգին լուսավորի սիրելի Ռաֆայել Քոթանջյանի՝ մեծ վարպետի»:
Ռեժսիոր Սուրեն Շահվերդյան.«Ափսոս, չհասցրեցինք իրականացնել նախագիծը:Հանգչիր խաղաղությամբ, Մեծ Արտիստ, իսկական մտավորական»:
Դերասան Սոս Ջանիբեկյան.«Աստված հոգիդ լուսավորի Վարպետ: Ցավակցում եմ բոլոր հարազատներին»:
Երգիչ Սամվել Գրիգորյան. «Իմ մանկության ու երիտասարդության տարիներից եւս մի գույն պակասեց…:Փայլուն դերասան ու արվեստագետ, ազնիվ մտավորական եւ կյանքի դասատու:Հանգչիր խաղաղությամբ Մեծ Արտիստ»:
Լիդա Եղիազարյան