
«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում հունիսի 15-ին ներգրավված հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական գործողություններ։
Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։