Հայաստանում պակասել է ոչ միայն ծնվածների, այլեւ մահացածների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին չորս ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 10 հազար 665, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 11 հազար 501, 2020-ին 10 հազար 178: Այսինքն ծնվածների քանակն 836-ով պակասել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների քանակն է պակասել:
Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին մահացել է 10 հազար 700 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-ապրիլին մահացածների թիվը կազմել է 11 հազար 545, 2020-ին՝ 9 հազար 533 մարդ է մահացել: Այսինքն 845-ով պակասել է մահացածների քանակը: Մասնագետների խոսքերով, մահացության ցուցանիշի նվազման պատճառը կորոնավիրուսն է, որից այս տարի թվով քիչ մարդ է մահացել:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով, Covid-19-ից այս տարվա չորս ամիսներին մահացել է 674 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 1666: Օրինակ, հունիսի 27-ի տվյալներով կորոնավիրուսից մահացել է 1 մարդ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.