Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր ուղղել ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանին՝ պարզելու համար, թե արդյոք Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա: Վերջինս, սակայն, հերքել էր մեր տեղեկությունը:




Լրահոս