ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն քրեական գործ չի հարուցելու Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրության մասով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղաքական իշխանության հետ կա պայմանավորվածություն հրաժարականի դեպքում չհարուցել քրեական գործ:
Սպասում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական պատասխանի՝ կհարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: