ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է` Նիկոլը պրոդյուսեր է, որ համերգ դնի. Սպիտակցի Հայկոյի պրոդյուսերը՝ հրապարակում երգելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է`  համացանցում բուռն քննարկում են, թե սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի միջոցառմանը Հանրապետության հրապարակում ելույթ է ունենալու նաեւ ռաբիզ երգիչ  Սպիտակցի Հայկոն՝ Հայկ Ղեւոնդյանը։

ArmLur.am-ը կապ հաստատեց երգչի հետ պարզելու համար, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են մամուլում շրջանառվող լուրերը, թե ոչ: Ի պատասխան երգիչը նշեց, թե այդ լուրերը ճիշտ են, եւ նա իսկապես ելույթ կունենա Անկախության տոնին՝ Հրապարակում: Նա նշեց, թե ավելին ասել չի կարող, սակայն մեծ ծրագրով է ներկայանալու:

«Այս լուրերը ճիշտն են, ես պետք է ելույթ ունենամ Անկախության տոնին Հանրապետության տոնին: Ավելին ասել այս պահին չեմ կարող, միայն կասեմ, ար մեր Անկախության 30-ամյակին պատրաստ եմ իմ ազգի համար շատ լավ ու մեծ  ծրագրով ներկայանալ»,-կարճ հավելեց Սպիտակցի Հայկոն:

Իսկ, ահա երգչի պրոդյուսերը Նորայր Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե Սպիտակցի Հայկոյին հրապարակում «երգացնելու» գաղափարի հետեւում կանգնած է վաչապետ Նիկոլ Փաշինյանը, նշեց.

«Ի՞նչ է Նիկոլը պրոդյուսեր է, որ Հայկոյին համերգ դնի: Բոլորին կարող եք հանգիստ պատասխանել, որ պետք չէ քաղաքականացնել: Հայկոն ամենահայտնի, հայրենասեր հայերի ցանկում է, ու Անկախության տոնին լուրջ համերգ ենք ունենալու ողջ հայ ազգի համար: Կապ չունի մարդու կուսակցական պատկանելիությունը: Այդ օրը երգելու է ազգային ազգագրական սիրված երգեր, մեր հայ ժողովրդի համար, մեր զինվորների համար, որ բոլորը կարողանան գալ եւ ուրախանալ: Սա ի՞նչ քաղաքական մանիպուլյացիա է, երգիչն ինչ կապ ունի քաղաքանության հետ»,-վրդովված նշեց երգչի պրոդյուսերը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիդա Եղիազարյան




Լրահոս