
102 տարեկանում մահացել է խորհրդային նկարիչ և ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մամուլի ծառայությունից։
«Այո, Լեոնիդ Արոնովիչը մահացել է»,- ասել է աղբյուրը։
Շվարցմանի մահվան պատճառները չեն նշվում։ Հրաժեշտի և հուղարկավորության օրվա և ժամի մասին կհայտարարվի ավելի ուշ։