ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն կոշտ է արձագանքում Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել էր Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու՝ իրենց երկրի մտադրության մասին:

Նա մասնավորապես նշել էր, թե այս փոփոխություններն էլ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»։

ՌԴ արձագանքը, ինչպես և սպասելի էր, չուշացավ: Երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջով տարածվեց ՌԴ դեսպանատան մամլո ծառայության մեկնաբանությունը:

«Ուշադրություն դարձրեցինք տեղական ԶԼՄ-ներում հայտնված Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատուն բացելու մասին տեղեկատվությանը: Ամեն ինչ նորմալ է, միայն թե տարակուսանք է հարուցում այն, որ համաձայն ԶԼՄ-ների, այդ քայլը Կանադայի ԱԳՆ-ի կողմից ակնհայտորեն մատուցվել էր որպես «ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն:

Զարմացնում է այդքան անթաքույց ամբարտավան ու քամահրական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, ում հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմանի կապերը: Ակամայից մտածում ես այն մասին, թե ինչպես այդ գիծը կազդի հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա»,- ասված է ՌԴ դեսպանատան տարածած մեկնաբանության մեջ:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս