ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիլիթ Բադանյանի տեսահոլովակի առաջին մանրամասներն ու հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ին կայացավ դերասանուհի, արդեն նաեւ երգարվեստում հստակ քայլեր կատարող Լիլիթ Բադանյանի «Մենախոսություն» տեսահոլովակի պրեմիերան: Լիլիթը տեսահոլովակի պրեմիերայի առաջին մանրամասները եւ հետաքրքիր դրվագներն  վստահել է ArmLur.am-ին:

«Սա իմ երրորդ աշխատանքն է, որ ներկայացրի երկրպագուներիս, եւ կարելի է ասել իմ առաջին քայլերն են  երգարվեստում։ Այս երգը տարբերվում է ունեցածս մյուս երկու երգերից թե՛ ոճով , թե՛ տեսահոլովակով։ Այս անգամ որոշեցի ինձ փորձել նաեւ այլ ոճում, որը կարծում եմ ավելի համահունչ եւ ներդաշնակ է իմ հոգուն: Գիտեմ, որ շատ շատերին գուցե երգը դուր չգա, չհետաքրքրի, քանի որ այն կոմերցիոն չէ. մարդկանց սրտերին մոտ լինելու դեպքում նոր կարող են լսել։ Երգը ինքնին որքան պարզ է թվում, նույնքան էլ խորն է իր էներգետիկ դաշտով:  «Մենախոսություն» երգի տեսահոլովակում զարմացնելու, գրավելու հատուկ որեւէ բան չի արվել, անգամ հագուստը պարզ գույների համադրություն ունի: Իրականում փորձել եմ  ամբողջացնել եւ ներկայացնել իմ ներսում կուտակված  ապրումները, հույզերն ու զգացողությունները»,- նշեց Լիլիթը, միեւնույն ժամանակ հավելեց, որ   երգն այնքան խորն ու լիքն է, որ ավելորդ զարդարանքներ պետք չեն։

Մեր զրուցակցի խոսքով՝ տեսահոլովակի գաղափարն ու ոճն ի սկզբանե եղել է իրենը, իսկ պրեմիերային ներկա են գտնվել  բացառապես նկարահանման անձնակազմը, մարդիկ ովքեր լիապես աջակցել են դրա կայացմանը։

Նշենք, որ «Մենախոսություն» երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը՝ Գուրգեն Դարբինյանն է, գործիքավորումը՝ Էմանուել Հակոբյանին է, իսկ ռեժիսորը՝ Հարություն Գեւորգյանն է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս