Հայաստանի ռուսական ռազմակայանի ուղղաթիռավարները ոչնչացնում են պայմանական հակառակորդի թիրախները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի երիտասարդ օդաչուները վաշտային մարտավարական վարժանքների շրջանակներում հետախուզական-հարվածային կոնտուրների տակտիկան են կիրառում պայմանական հակառակորդի կրակակետերը ոչնչացնելու համար, որը հիմնված Է ժամանակակից զինված հակամարտությունների փորձի վրա, այդ թվում՝ Սիրիայում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:

Ուղղաթիռների անձնակազմերը կատարում են խմբային թիրախների հետախուզման, ցամաքային ու օդային թիրախների հայտնաբերման ու ճանաչման առաջադրանքներ, որոշումներ ընդունում հրթիռների եւ ավիացիոն ռումբերի ընտրության, բարձրլեռնային պայմաններում պայմանական հակառակորդի թիրախների նշանառման ու ոչնչացման վերաբերյալ:
Վարժանքների անցկացման ընթացքում օդաչուները Մի-24Պ եւ Մի-8ՄՏՎ ուղղաթիռների սպառազինությամբ ոչնչացնում են պայմանական հակառակորդի կենդանի ուժը, զրահապատ թիրախները եւ քողարկված կրակային դիրքերը:
Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքներն անցկացվում են օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական վարժանքներին մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, դրանցում գործի Է դրված շուրջ հարյուր միավոր ռազմական տեխնիկա:




Լրահոս