Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 70-ամյակի առթիվ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է հազարամյակների պատմություն ունեցող հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը: Այս տարի նախատեսված են քաղաքական, տնտեսական և մշակութային մի շարք միջոցառումներ, որոնք վստահաբար կնպաստեն երկու երկրների փոխգործակցության առավել խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:




Լրահոս